Ֆուտբոլի շխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը:
Նրա օգնականները կլինեն Մարկ Բորշը և Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:








































