ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան կարծում է, որ տարվա կտրվածքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստին շնորհվող «Ոսկե գնդակ» մրցանակը պետք է ֆուտբոլիստներին հանձնել ըստ խաղային դիրքերի:
Այդպիսով՝ բոլոր դիրքերում հանդես եկող ֆուտբոլիստները հնարավորություն կստանան պայքարել մրցանակի համար:
« Տրամաբանական կլիներ, որ «Ոսկե գնդակ»-ը շնորհեին ըստ դիրքերի: Բոլորը գիտեն, որ մեր օրերում «Ոսկե գնդակ»-ը ստանում են միայն հարձակման գծի ֆուտբոլիստները:
Բացի այդ, կարծում եմ, որ միջազգային մրցաշարերը պետք է կարևոր նշանակություն ունենան մրցանակը հանձնելու գործում:
Եթե ֆուտբոլիստը չեմպիոն է դառնում այնպիսի կարևոր մրցաշարում, ինչպիսին աշխարհի առաջնությունն է, ապա պետք է լինի հավակնորդների թվում»,- հայտարարել է Սիլվան:






































