«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստին կրկին պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը չկարողացան մտնել նիստերի դահլիճ։ Կարգադրիչները ցանկանում էին զննության ենթարկել նրանց պայուսակները, սակայն փաստաբանները թույլ չտվեցին։
Դատական կարգադրիչներն արձանագրություններ են կազմել նրանց հրաժարվելու վերաբերյալ։
Այսօրվա նիստին մասնակցելու է 2 ամբաստանյալ, մյուս 16-ը տարբեր ժամանակահատվածներով հեռացված են դահլիճից։










































