Մայնի Ֆրանկֆուրտից իրաքյան Էրբիլ ուղևորվող գերմանական Lufthansa ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի օդաչուն որոշում է ընդունել փոխել երթուղին՝ նշանակակետում չափազանց շոգ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնում է Hessenschau պարբերականը։
Ինչպես հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, ինքնաթիռը, որում եղել է 118 ուղևոր, չծրագրված վայրէջք է իրականացրել Անկարայի օդանակայնում։
Էրբիլի օդանավակայանում այդ ժամանակ օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճան Ցելսիուսը, մինչդեռ, համապատասխան անվտանգության նորմերի, թույլատրելի ջերմաստիճանը կազմում է 44 աստիճան։