«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն իր կարծիքն է հայտնել թիմի բրազիլացի նորեկ Նեյմարի մասին:
«Նեյմարը զարմացնում է մեզ` դրական իմաստով: Մենք ակնկալում էինք տեսնել երիտասարդ ֆուտբոլիստի, ով ուշադրություն չի դարձնում իրեն շրջապատող մարդկանց վրա: Սակայն Նեյմարը շատ կիրթ պատանի է: Նա արագությամբ ընկալում է շրջակա միջավայրի դրական կողմերը:
Խաղադաշտում Նեյմարն աշխատում է թե´ պաշտպանության գծում, թե´ հարձակման: Նա ջանք չի խնայում: «Բարսելոնա»-ի ղեկավարությունը շատ գրագետ տրանսֆերային գործարք է իրականցրել»,- Sport-ը մեջբերում է Պիկեի խոսքերը:









































