Պակիստանի լրագրողները իրավունք են ստանալու ինքնապաշտպանության համար կրել հրազեն (օրինակ՝ ատրճանակ), քանի որ այս երկիրն ամենավտանգավորներից է աշխարհում լրագրողների դեմ իրականացվող հանցագործությունների առումով: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ռահման Մալիքը:
Պակիստանյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի ՆԳՆ-ն արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել: Պաշտոնական թույլտվությունը կլինի շուտով: Իսկ այսպիսի որոշման համար առիթ էր հանդիսացել հայտնի պակիստանցի լրագրող Սայիդ Սալիմ Շահզադի սպանությունը, որի մարմինը խոշտանգումների բազմաթիվ հետքերով հայտնաբերվել էր Իսլամաբադից 150 կմ հեռավորության վրա: Նա զբաղվում էր զինվորականների և ծայրահեղական կազմակերպության գործերի հետաքննությամբ:









































