Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

ՀՔԾ-ն չի քննի Զարուհի Փոստանջյանի ու ռուս սահմանապահների միջադեպը

Չնայած «Ժառանգություն» կուսակցության հայտարարությանը, որ նախօրեին «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ուրիշներ, ՀՔԾ-ն չի պատրաստվում վարույթ ընդունել ու քննել այդ գործը:

ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան` երեկ ասաց, որ Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նաև պատգամավորների կողմից կատարված հանցագործություններն են քննվում ՀՔԾ-ում: «ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործություն չի կատարել և այս դեպքում քրեական գործի նախաքննությունը չպետք է ՀՔԾ-ն իրականացնի, այս պահին այն քննում է այլ քննչական մարմին»,- ասաց Ահարոնյանը: ՀՔԾ խոսնակը չբացառեց, որ հնարավոր է ոստիկանությունը կզբաղվի գործով կամ ռուսական զինվորական քննչական մարմինը: «Ըստ ձեր թերթի տեղեկությունների` այս պահին այն քննվում է ոստիկանությունում, գուցե հենց ոստիկանությունում էլ քրեական գործ հարուցվի և կատարվի նախաքննություն»:

Մեր հստակեցմանը, թե այսինքն` ՀՔԾ-ն չի՞ պատրաստվում քննել այդ գործը, խոսնակը պատասխանեց. «Ոչ թե ՀՔԾ-ն չի պատրաստվում, այլ այս գործը ՀՔԾ-ի սուբյեկտում չէ: ԱԺ պատգամավորը հանցագործություն չի կատարել, հետևաբար քննությունը պետք է իրականացնի այլ քննչական մարմին»: Մեր հաջորդ հարցին` ռուս սահմանապահների արարքը չի՞ դիտվում որպես ընտրական գործընթացի խոչընդոտում ու այդ դեպքում ՀՔԾ-ն չպե՞տք է քննի գործը, Ահարոնյանը պատասխանեց. «Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց, այդ թվում` նաև պատգամավորների իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն: Հատկանշական եմ համարում նշել, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող»:

Նշենք, որ ռուս սահմանապահների և «Ժառանգության» պատգամավորի ու պատգամավորի թեկնածուի միջադեպը քննում է Մեղրիի ոստիկանությունը: Մեղրիի ոստիկանապետ Հակոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Առայժմ հետաքննություն է գնում, նյութեր են նախապատրաստվում դեպքի առթիվ, հետո կորոշվի արդեն դատաքննությո՞ւն կլինի, թե՞ հետաքննությունով կգնա, առայժմ հոդված չկա»: Մեր հարցին` հետագայում հնարավո՞ր է գործը տեղափոխվի ռուսական զինվորական քննչական մարմին, Մեղրիի ոստիկանապետը պատասխանեց. «Շատ հնարավոր է»:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է դիմել, մեր հարցին` ինչպիսի՞ն կլինի արձագանքը, եթե ոստիկանությունը որոշի գործը փոխանցել ռուսական զինվորական քննչական մարմին, պատասխանեց. «Մենք համապատասխան միջնորդություններով, դիմումներով հանդես կգանք: Մենք էլ մեր դիրքորոշումը կհայտնենք: Ես ակնկալում են ՀՀ իրավապահ մարմինների կողմից մեր` ՀՀ ստանձնած պարտականությունների, մեր կողմից ընդունված Սահմանադրության և օրենքների հարգում: Տեսնենք, թե ինչպես կվարվի ՀՀ ոստիկանությունը: Տեսնենք, թե ինչպիսի գործառույթներ է իրականացնելու Մեղրիի ոստիկանությունը: Երբ որ որոշում կկայացվի փոխանցելու մեկ այլ մարմնի, կլինի դա ՀՔԾ-ն կամ այլ ծառայություն, ըստ դրա մենք մեր արձագանքը կհնչեցնենք: Ես էլ եմ կարծում, որ պետք չէ փոխանցել, քանի որ դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում` Լիճք գյուղի հարակից տարածքի մայրուղում»:

«Մենք դիտարկում ենք այս միջադեպը որպես կոպիտ արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացներին, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության և անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի թողտվությամբ, եթե ոչ անմիջական մեղսակցությամբ»,- հայտարարել է «Ժառանգությունը»` հավելելով. «Այն ևս մեկ անգամ ի ցույց դրեց ընտրությունները կեղծած և իշխանությունը բռնազավթած խմբակի անկարողությունը ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը»:

Իր հեթին ռուսական կայազորը միջադեպի հրահրման մեջ մեղադրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին. «Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ. Ա. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապարակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները տեսանկարահանման սարքը չեն կոտրել:

…Այնուամենայնիվ, Զ. Ա. Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին»,- հայտարարել են ռուս սահմանապահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում