«Նապոլի»-ի կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կամիլո Սունիգան մոտ է «Նապոլի»-ի հետ նոր պայմանագիր կնքելուն:
Բանակցությունները շարունակվում են: Նշվում է, որ խաղացողը պահանջում է 2.4 մլն եվրո աշխատավարձ, ինչը 1.6 մլն-ով ավելի է, քան այն գումարը, որ նա հիմա վաստակում է:
Նաև խաղացողի գործակալը պահանջում է, որ պայմանագրում նշվի հատուկ կետ հրաժարագնի մասով, որը պետք է կազմի 25 մլն եվրո:
Հիշեցնենք, որ այս ամառ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էին «Բարսելոնա»-ն ու «Յուվենթուս»-ը:









































