«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է Լոնդոնի «Չելսի»-ն գլխավորող Ժոզե Մոուրինյոյի հետ համատեղ աշխատանքի մասին:
«Ես երբեք չեմ եղել Մոուրինյոյի օգնականը: Ես տեղ եմ զբաղեցրել նրա գլխավորած մարզչական շտաբում, բայց երբեք չեմ գտնվել «երկրորդ համար»-ի կարգավիճակում:
Մոուրինյոն երբեք խորհրդատուի կարիք չի ունեցել: Ես իսկապես որոշ բաներ եմ սովորել պորտուգալացի մասնագետից, սակայն մենք տարբեր մարզիչներ ենք: Մենք աշխատանքի տարբեր եղանակներ ունենք: Տարբեր մարտավարություններ ենք նախընտրում: Մեզ համեմատում են միայն լրատվամիջոցները»,- նշել է Վիլաշ-Բոաշը:










































