Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն, ով մեկ ամիս առաջ երկվորյակներ է ծնել, առաջին անգամ երևացել է հավաքույթի ժամանակ: Այդ մասին տեղեկությունը հրապարակել է TMZ կայքը:
Երգչուհին իր ամուսնու՝ ռեփ կատարող Ջեյ Զիի հետ այցելել է Լոս Անջելեսում գտնվող Mack Sennet Studios, որտեղ նրանք ներկա են գտնվել ռեփ կատարող Վիք Մենսի երգաշարի շնորհանդեսին:
Պապարացիները հաջողացրել են լուսանկարել զույգին, երբ նրանք լքում էին միջոցառումը: Իսկ լուսանկարներից մեկը բեյոնսեն ինքն է հրապարակել:













































