Ֆուտբոլի ֆեդերացիաների միջազգային միության կարգապահական կոմիտեն հետաքննություն է սկսել Բուլղարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործով, ում դոպինգ-թեստը դրական է եղել:
Փորձանմուշը վերցվել է «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Մալթայի ընտրանու դեմ կայացած հանդիպումից հետո (2:1): Ֆուտբոլիստը, ում անունը չի հրապարակվում, որակազրկվել է 30 օրով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2013թ. հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Բուլղարիայի ընտրանու դեմ:









































