Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում:
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը 4:1 հաշվով պարտության է մատնել «Հանովեր»-ին:
«Լավ մարզավիճակում ենք, բայց դրան հասնելու համար թիմը շատ է աշխատել: Կատարելությունը սահմաններ չունի: Չի կարելի կորցնել զգոնությունն ու մտածել, որ ամեն ինչ հասել ենք»,- Լամի խոսքերը մեջբերում է Der Westen-ը:








































