«Ռեալ»-ի դեմ մադրիդյան դերբիի նախօրեին «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ իր թիմը ֆավորիտ է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
«Ատլետիկո»-ն շատ հզոր թիմ է: Մենք գիտենք, թե ինչ է պետք անել` «Ռեալ»-ին հաղթելու համար: Եթե ուշադրություն դարձնենք մրցաշարային աղյուսակին, ապա կտեսնենք, որ մենք ավելի շատ միավոր ենք վաստակել:
Այդ պատճառով էլ պետք է ասել, որ հենց «Ատլետիկո»-ն է ֆավորիտ: Բեյլի և Քրիշտիանու Ռոնալդուի դեմ պայքարին նույնպես պատրաստ ենք»,- հայտարարել է Կուրտուան:









































