Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեին, ով կասկածի տակ է առել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած մադրիդյան ակումբի և «Էլչե»-իհանդիպման արդյունքի արդարությունը:
«Ինձ համար բարդ է գնահատել մրցավարի որոշումը: Պահեստայինների նստարանից այնքան էլ հարմար տեսարան չի բացվում` ճիշտ եզրակացություններ անելու համար: Հարցրել եմ Պեպեին: Նա ասաց, որ 11 մետրանոցն իրավացի էր նշանակված:
Իսկ Պիկեն ավելի լավ կլինի մտածի ֆուտբոլ խաղալու մասին, ոչ թե ժամանակը նվիրի Twitter-ում էջ վարելու գործին: Առաջինը նրա մոտ ավելի լավ է ստացվում»,- Goal. com-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































