Բրիտանացի զույգը, փորձելով վերստեղծել «Կեղտոտ պարեր» ֆիլմի հայտնի տեսարանը, հայտնվել է հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, անգլիական Բրիստոլ քաղաքում բնակվող Էնդի և Շերոն Փրայս զույգի փորձն անհաջող ավարտ է ունեցել. նրանք բախվել են միմյանց և կորցրել գիտակցությունը: Շտապ օգնության մեքենան նրանց հիվանդանոց է տեղափոխել:
51-ամյա Էնդին և 52-ամյա Շերոնը, որոնք նոր էին նշանվել, ավելի քան 30 անգամ դիտել են 80-ականների հայտնի ֆիլմը և մտադիր էին իրենց համար կարևոր օրը վերստեղծել այդ տեսարանը:
Շերոնն, արթնանալով հիվանդանոցում, սկսել է ծիծաղել, երբ հիշել է, թե ինչպես են վնասվածքներ ստացել:










































