Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը` «Էլչե»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` Անչելոտիի սաները առավելության հասան «Էլչե»-ի նկատմամբ` խաղի ավելացված ժամանակի վերջին րոպեներին Ռոնալդուի իրացրած 11մետրանոցի շնորհիվ:
«Թիմը սկսեց վերահսկել խաղի ընթացքը Ռոնալդուի` երկրորդ խաղակեսի ընթացքում հեղինակած գոլի շնորհիվ: Իհարկե արդյունքն ամենակարևոր գործոնն է, սակայն դա բավարար չէ: Մենք պետք է ավելի լավ խաղանք: Չենք հաղթի դերբիում, եթե ավելի որակյալ խաղ չցուցադրենք: Ինչ վերաբերվում է 11 մետրանոցին, ապա պահեստայինների նստարանից բարդ է դատել, բայց Պեպեն ասաց, որ այն արդարացի էր նշանակված»,- Goal. com-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:










































