Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Էլչե»-ի հետ:
Քրիշտիանու Ռոնալդուի՝ 51-րդ րոպեին տուգանային հարվածով խփած գոլին Բոակյեն ավելացված ժամանակի 2-րդ րոպեին պատասխանեց իր գոլով:
Թվում էր՝ խաղը կավարտվի ոչ ոքի, բայց հանդիպման գլխավոր մրցավար Սեսար Մունիս Ֆերնանդեսը ավելացված 5-րդ րոպեին դաշտի տերերի դարպասին նշանակեց 11մ հարված:
Գնդակին մոտեցավ Քրիշտիանու Ռոնալդուն՝ ձևակերպելով դուբլ ու իր թիմին պարգևելով հաղթանակ:
«Էլչե» – «Ռեալ»՝ 1:2
0:1 Ռոնալդու (51′), 1:1 Բոակյե (90+2′), 1:2 Ռոնալդու (90+4′)










































