Չորեքշաբթի օրը Նոր Զելանդիան ենթարկվել է «ձմեռային գրոհի», որն ուղեկցվել է չդադարող ձյան տեղումներով, տեղատարափ անձրևներով և ուժեղ քամիներով:
Եղանակային վատ պայմանների պատճառով դադարեցվել են նավահանգիստների աշխատանքները, մի շարք չվերթներ են չեղարկվել, իսկ մայրուղիները ծածկվել են սառցաշերտով:
Եղանակի տեսաբանների խոսքով՝ ձյան և անձրևների ուժեղ տեղումների պատճառով հնարավոր է՝ մի քանի շրջաններ ջրի տակ անցնեն:














































