«Ինտեր»-ի սեփականատեր Մասիմո Մորատին կիսվել է միլանյան ակումբի` չեմպիոնությանը հավակնելու վերաբերյալ իր կարծիքով:
«Հիմա դեռ շուտ է խոսել չեմպիոնության համար պայքարի մասին, քանի որ շատ քիչ խաղեր են անցկացվել: Մենք շատ գոհ ենք մրցաշրջանի հաջող մեկնարկից:
Թիմը լավ է տրամադրված, իսկ մարզիչն արդեն ցույց է տվել իր կարգը: Որոշ խաղացողներ արդեն ցույց են տվել իրենց տաղանդը, իսկ ոմանք էլ` այդ տաղանդի նշույլներն են ցույց տալիս:
Այդ ամենն ուրախացնում է, բայց մենք, իհարկե, նպատակ ունենք խաղ առ խաղ բարելավել մեր ելույթները», – ասել է Մորատին:








































