«Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը շարունակում է ապաքինվել ծնկի վիրահատությունից հետո:
Չի բացառվում, որ 35-ամյա իսպանացի խաղացողը կկարողանա խաղադաշտ վերադառնալ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Այդ խաղը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 5-ին` Երևանի ժամանակով 24:00-ից սկսած:








































