Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Սպարտակ» – «Կրասնոդար» խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ:
Խաղի 27-րդ րոպեին Յուրան օգտվեց Էյդեն Մակգիդիի փոխանցումից` գնդակն ուղարկելով իր նախկին թիմի դարպասը:
Հատկանշական է, որ Յուրան չտոնեց գոլը` այսպիսով իր հարգանքի տուրքը մատուցելով նախկին թիմին, որի կազմում բավականին լավ մրցելույթներ էր ունենում:











































