ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ուշադիր է բոլոր գյուղացիների նկատմամբ, ովքեր տուժել են ուժեղ կարկուտից։
«Կառավարություն ենք ներկայացրել այն բոլոր մարզերը՝ Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ, որտեղ եղել են դեպքեր, ամփոփվում են տվյալները», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Նա նշեց, որ իրենք կառավարությանն առաջարկել են, որ բոլոր վնասված տարածքների նկատմամբ լինի միանման դիրքորոշում։
«Բանկերի մայր գումարի վճարի հետաձգման հետ կապված՝ Կենտրոնական բանկը համապատասխան քայլեր ձեռնարկել է»,-նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է ջրի վարձին ու հողի հարկին, նախարարն ասաց, որ ջրի վարձի առումով գյուղնախարարությունն ու ջրային պետական կոմիտեն քննարկում են անցկացրել։ Արդյունքում համաձայնեցվել է, որ այն տարածքները, որոնք վնասվել են, այնտեղ լինի մեղմ ռեժիմ ջրի վարձի գանձման առումով։








































