Դերասանուհի Էմմա Սթոունը Out ամսագրին տված հարցազրույցում ուրախությամբ փաստել է Հոլիվուդում սեռային խտրականության բացակայության մասին:
«Վերջերս իմ տղամարդ գործընկերները համաձայնեցին նվազագույն հոնորարին, որպեսզի իմ և նրանց միջև հավասարություն լինի: Նրանք դա արեցին հանուն ինձ, քանի որ համարում են, որ այդպես ավելի արդար և ճիշտ կլինի. դա նույնիսկ չի քննարկվում»,- ասել է Էմման:
«Չի կարելի ասել, որ տղամարդիկ և կանայք տարբեր են: Մենք միշտ հավասար ենք և արժանի ենք միևնույն իրավունքներին և միատեսակ հարգանքի: Ես իսկապես շնորհակալ եմ տղամարդ դերասաններին, ովքեր այդպես են մտածում»,- հավելել է դերասանուհին:









































