Հունահռոմեական ոճի Հայաստռանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, ով Բուդապեշտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ձգտելու է առաջիկա տարիներին նոր նվաճումներ ունենալ.
«Դժվար էր մասնակցել աշխարհի առաջնությանը: Կիսաեզրափակիչի գոտեմարտը, ցավոք, տանուլ տվեցի: Ինչ-որ բան չհերիքեց: Ամեն ինչ դեռ առջևում է:
Իհարկե, մարզիչները կորոշեն՝ ես որ մրցաշարերին պետք է մասնակցեմ: Հուսով եմ և վստահ եմ, որ գալիք տարիներին ավելի վստահ մասնակցություն կունենամ»:




































