Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում:
«Կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել 10-15 օր:
Այդպիսով, կիսապաշտպանը չի կարող մասնակցել ազգային առաջնության շրջանակներում կայանալիք «Ալմերիա»-ի և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Սելթիկ»-ի դեմ հանդիպումներում:










































