Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլ է խփել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպմանը: Այն եղել է Մեսսիի 323-րդ գոլը կատալոնական ակումբի կազմում: Ցուցանիշը գրանցելու համար հարձակվողին 387 խաղ է պահանջվել: Մեսսին լավագույն ռմբարկուն է «կապտանռնագույններ»-ի պատմության մեջ:
Մադրիդի «Ռեալ»-ի պատմության լավագույն ռմբարկու Ռաուլ Գոնսալեսը նույնպես իր ակտիվում 323 գոլ է գրանցել, սակայն 741 խաղում:
Այդպիսով` Մեսսին և Ռաուլը ներկայումս «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի լավագույն ռմբարկուներն են` ակումբների ողջ պատմության ընթացքում: Սակայն նրանք չեն գլխավորում ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ամենաշատ գոլերն են խփել իսպանական մեկ ակումբի կազմում:
Տվյալ ցուցանիշը պատկանում է բասկ Տելմո Սարային, ով 1940-55 թվականների ընթացքում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կազմում 335 գոլ է հեղինակել, ինչի համար նրան 352 խաղ է պահանջվել:







































