Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մյունխեն-1860»-ի նկատմամբ տոնած հաղթանակը:
«Լավ է, որ Դորտմունդը կրկին սկսել է հաղթել: Նախորդ 2 խաղերում մեր բախտը փոքր-ինչ չէր բերում: Երջանիկ եմ, որ գոլի հեղինակ եմ դարձել:
Ցանկանում եմ նշել նաև խաղընկերներիս: Հոֆմանի փոխանցումը հիանալի էր: Հիմա մտածում ենք հաջորդ հակառակորդի՝ «Ֆրայբուրգ»-ի մասին:
Բունդեսլիգայում հաղթանակը մեզ հնարավորություն կտա վստահ մոտենալ Չեմպիոնների Լիգայում կայանալիք «Մարսել»-ի դեմ խաղին»,- նշել է Մխիթարյանը:








































