Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն է վարում համաշխարհային ասպարեզում և աջակցում է թշնամական ռեժիմների: Հուլիսի 6-ին Մոսկվայի հասցեին այսպիսի մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հրապարակային ճառով ելույթ ունենալով Վարշավայի Կրասինսկիների հրապարակում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել իր ապակայունացնող գործուենությունն Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիայում և Իրանում, և դրա փոխարեն միանալ պատասխանատու ազգերի հանրակցությանը՝ ընդհանուր թշնամիների դեմ մեր պայքարում և ի պաշտպանություն քաղաքակրթության»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն այցով գտնվում է Լեհաստանում։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կուղևորվի Համբուրգում՝մասնակցելու G20-ի գագաթնաժողովին։










































