ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումը ըստ էության հասանելի չէ մեր ժողովրդին:
«Կատարողական ասելով պետք է հասկանալ հետևյալը. դա կառավարության անցյալ տարվա գործունեության գնահատականն է, արդյունքները: Այսինքն՝ ի՞նչ էիք պլանավորել, ինչի՞ եք հասել հիմա, ի՞նչ հետևություններ եք արել դրա արդյունքում, ի՞նչ եք փոխել»,- հայտարարեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ պետք է լինեին հետևյալ հարցերը. «ՀՀ քաղաքացին սկսե՞լ է ավելի լավ ապրել՝ այո՞, թե՞ ոչ, ՀՀ քաղաքացիները դադարե՞լ են արտագաղթել. ես ասում եմ՝ ոչ: Չե՞ն դատարկվում արդյոք այլևս Հայաստանի գյուղերը. դատարկվում են: Հայաստանի քաղաքները՝ Գյումրի, Վանաձոր, Կապան, քարուքանդ վիճակում չե՞ն. քարուքանդ վիճակում են: Վարկերը արդյունավե՞տ են օգտագործվում. ոչ»:
Պատգամավորի կարծիքով՝ էքստրաօրդինար մոտեցումներ են պետք սպասվող պատերազմի ֆոնին. «Ժամանակը մեր օգտին չի աշխատում: Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները շարունակում են հարստանալ»:
Էդմոն Մարուքյանը ամբողջ իշխանության գործունեությունը գնահատեց «2»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































