«Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը վիրահատության կենթարկվի ու դրա պատճառով բաց կթողնի նվազագույնը երեք շաբաթ:
24-ամյա խաղացողը հաստատ չի օգնի Անգլիայի հավաքականին Մոնտենեգրոյի ու Լեհաստանի հավաքականների դեմ խաղերին, որ կկայանան հոկտեմբերի 11-ին ու 15-ին:
Հիշեցնենք, որ, ինչպես հայտնել էր Արսեն Վենգերը, խաղացողի մոտ խնդիրներ են նկատվել «Սթոք Սիթի»-ի դեմ խաղից առաջ:








































