Լեհական Pilka Nozna ամսագրի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ն Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության մասին կհայտարարի 2014թ. հունվարի 2-ին:
Այսպիսով՝ մյունխենյան ակումբը չի խախտի ՖԻՖԱ-ի կանոնները՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելով գործող պայմանագրի ժամկետի ավարտից 6 ամիս առաջ:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի պայմանները:
Համաձայնագրի ժամկետը գործելու է մինչև 2018թ.:









































