Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղ կանցկացնի «Մյունխեն-1860»-ի հետ:
Դորտմունդյան ակումբը Twitter-ի էջում հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը, որտեղ նշված է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ազգանունը:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:











































