2011 թվականին Նյու Յորքում ոստիկանության կողմից երիտասարդ սևամորթներին կանգնեցնելու և խուզարկելու դեպքերի թիվը գերազանցել է քաղաքում սևամորթ երիտասարդ տղաների ընդհանուր թվաքանակը:
The Guardian-ը ներկայացրել է տեսանյութ, որում Քիշան անունով դեռահասը պատմում է փոքրամասնությունների իրավունքների խախտումների ու ոստիկանության մարտավարության հանդեպ իր վախերի մասին:
Նրա խոսքով՝ 13-18 տարեկանում իրեն ոստիկանությունը կանգնեցրել ու խուզարկել է ավելի քան 100 անգամ:
Նյու Յորքի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել է, որ կասկածելի անձանց ստուգելով՝ կարողացել է նվազեցնել քաղաքում հանցավորության մակարդակը:









































