Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը ուրախ է, որ թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը շարք է վերադարձել:
«Մեզ համար շատ կարևոր է Շվայնշտայգերի վերադարձը: Բաստիանը «Բավարիա»-ի առանցքային ֆուտբոլիստներից է: Նա մեր թիմի փոխավագն է:
Ինձ դուր են գալիս նաև Ֆիլիպ Լամի գործողությունները խաղադաշտի կենտրոնում: Նա կարող է խաղալ ցանկացած գծում: Ֆիլիպը հիանալի տեխնիկա ունի: Նա ֆուտբոլի մեծ գիտակ է: Լամն ապացուցում է դա կրկին ու կրկին»,- ասել է Ռոբենը:










































