Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին, ով խոսել էր «Արքայական ակումբ»-ի՝ Գերեթ Բեյլի տրանսֆերի դիմաց վճարած գումարի մասին:
« «Ռեալ»-ը Բեյլի տրանսֆերի դիմաց 100 մլն եվրո՞ է վճարել: Դա հերյուրանք է:
Արգենտինացին նորեկ է և լավ չգիտի, թե ինչպես են Եվրոպայում իրականացվում տրանսֆերային գործարքները: Հեշտ է լինել դատարկախոս»,- հայտարարել է Պերեսը:








































