Հայաստանի 26 ներկայացուցիչներ կմասնակցեն սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի Մ-8, Մ-10, Մ-12, Մ-14, Մ-16, Մ-18 պատանիների եւ աղջիկների առաջնություններին:
Սկզբում կընթանան կայծակնային և արագ խաղի մրցաշարերը, այնուհետև կանցկացվի դասական շախմատի առաջնությունը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































