Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական:
Ֆուտբոլիստները հավաքական են հրավիրվել մասնակցելու ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Բուլղարիայի ու Իտալիայի հավաքականների դեմ խաղերին:
Հիշեցնենք, որ առաջին խաղը կկայանա Երևանում՝ հոկտեմբերի 11-ին, իսկ պատասխան խաղը՝ Նեապոլում՝ հոկտեմբերի 15-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի:









































