Լոնդոնն ու Թեհրանը երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցություններ են սկսել՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը՝ իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Հեյգը կայացած հանդիպումն անվանել է կառուցողական առաջին քայլը:
Ներկայում երկու երկրները փաստացի դիվանագիտական կապեր չունեն: Լոնդոնը փակել էր Թեհրանում դեսպանատունը և իր բոլոր աշխատակիցներին հետ կանչել դեռևս 2011-ի նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ ուսանողները հարձակվել էին դիվանագիտական ներկայացուցչության վրա՝ իրենց բողոքն արտահայտելու Իրանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված նոր պատժամիջոցների առնչությամբ: Անմիջապես նույն կերպ էր պատասխանել Իսլամական Հանրապետությունը:
Ներկայում Իրանի շահերը Միացյալ Թագավորությունում ներկայացնում է Օմանը, իսկ Մեծ Բրիտանիայի շահերն Իրանում՝ Շվեյցարիան:









































