Օգոստոսին Իսպանիան ընդունել է ռեկորդային թվով՝ 8,3 միլիոն զբոսաշրջիկների, որը 7,1 %-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին այսօր տեղեկացրել է թագավորության արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Սորիա Լոպեսը:
Այս տարվա օգոստոսին ամենից շատ զբոսաշրջիկներ ընդունել են Կատալոնիան, Բալեարյան և Կանարյան կղզիները, ինչպես նաև Անդալուսիան և Վալենսիան: Անցած ամիս Մադրիդ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել էր:
Այս տարվա 8 ամիսներին Իսպանիա 42,3 միլիոն զբոսաշրջիներ են այցելել, որը 4,5 %-ով ավելի շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:









































