Նեյմարը «Բարսելոնա»-ի այն խաղացողն է, ում նկատմամբ ամենաշատն են խախտում խաղի կանոնները մրցակից թիմի ֆուտբոլիստները:
Չնայած Լիոնել Մեսսին նույնպես «հաճախակի թիրախ» է մրցակիցների համար, Նեյմարին ամենաշատն են հարվածում ու վայր գցում:
Մրցաշրջանի սկսվելուց ի վեր Նեյմարի նկատմամբ թույլ է տրվել 23 խախտում, մինչդեռ Մեսսիի նկատմամբ` 7: Այս ցուցանիշով Մեսսիին հավասար են նաև Անդրես Ինյեստան ու Պեդրո Ռոդրիգեսը:








































