Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսի»-ում: Այդ մասին տեղեկացնում է Mirror-ը:
Նշվում է, որ «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է հարձակման գծի ֆուտբոլիստների խաղից և դիտարկում է 24-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Լևանդովսկիի պայմանագրի ժամկետը «Բորուսիա»-ի հետ լրանում է 2014թ. հունիսի 1-ին:






































