Հաջողությամբ է պսակվել հայտնի օդաչու Ռոլան Գարոսի երթուղին կրկնելու փորձը: Գարոսն առաջին օդաչուն է, որն օդով հատել է Միջերկրական ծովն ուղիղ հարյուր տարի առաջ:
Morane-Saulnier ինքնաթիռը, որը ֆրանսիացի ճանապարհորդի ինքնաթիռի պատճենն է, վայրէջք է կատարել Թունիսի Բիզերտ քաղաքի մոտ: Թռչող սարքը պատրաստված է եղել նրբատախտակից և բրեզենտից՝ ինչպես 1913թ. նմուշը, սակայն ավելի ժամանակակից շարժիչով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Թռիչքն իրականացրել է փորձառու 29-ամյա օդաչու Բատիստ Սալին: Հարավֆրանսիական Ֆրեժյուս քաղաքից դուրս գալուց հետո նրան ուղեկցել են երեք ժամանակակից երկշարժիչանի ինքնաիթռ և գերթեթև դասի թռչող սարք:
Նույն օրը՝ սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ևս մեկ թռիչք՝ նվիրված Ռոլան Գարոսի թռիչքի 100-ամյակին: Կաննից թռչել են հաշմանդամ օդաչուներ, որոնց ինքնաթիռը ևս պետք է վայրէջք կատարեր Բիզերտում: Նրանց դեպի կղզի թռչել օգնել են ֆրանսիացի զինվորական օդաչուները՝ Ռեյունյոանից: Այդ կղզում է 1888թ. ծնվել Ռոլան Գարոսը:









































