Մոլդովայի նոր վարչապետ Յուրի Լյանկեն և Մերձդնեստրի ղեկավար Եվգենի Շևչուկը կհանդիպեն Տիրասպոլում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ակնկալվում է, որ քննարկման հիմնական թեման կլինի Մերձդնեստրի տարածքով բեռնատար երկաթուղային հաղորդակցության վերականգնման սկզբունքների մասին ձևական որոշման երկարաձգման հարցը: Այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով՝ քաղաքական հարցերով ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ Մերձդնեստրի առաջնորդին կառաջարկի բանակցություններում քննարկել չճանաչված հանրապետության կարգավիճակը:
«Կփորձեմ համոզել Շևչուկին, որ ժամանակն է քննարկել Մոլդովայի կազմում մերձդնեստրյան շրջանի կարգավիճակը»,- լրագրողներին ասել է Լյանկեն:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, որ ողջունում է Մոլդովայի և Մերձդնեստրի ղեկավարության միջև ուղիղ երկխոսություն վերսկսումը:










































