Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի «Սպարտակ» – ԲԿՄԱ խաղում հաղթանակ տոնելուց հետո Յուրա Մովսիսյանը կիսվել է տպավորություններով:
«Հիանալի հաղթանակ էր: Խաղացինք հենց այնպես, ինչպես նախատեսել էինք: Ինչպես քանիցս ասել եմ, մենք հավատացել ենք ու հավատում ենք մեր թիմին ու մարզչին, ով հսկայական աշխատանք է կատարել: Հուսով եմ` հետագայում էլ այսքան լավ կխաղանք ու նույն ուղով առաջ կգնանք:
Շատ հաճելի է ինձ համար, որ Օզբիլիսը «Սպարտակ»-ի կազմում իր առաջին գոլը խփեց ՌՊԼ-ում: Գոլը հիասքանչ ստացվեց: Իհարկե, ես նրան ի սրտե շնորհավորել եմ: Ի՞նչ եմ ասել: Ճիշտն ասած, արդեն չեմ էլ հիշում», – հայտարարել է Մովսիսյանը:









































