Այսօր Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի ամենամյա ասամբլեայում ելույթ է ունեցել` խոսելով ամառային տրանսֆերների մասին:
«Մենք ուժեղացրել ենք թիմը` հրավիրելով երիտասարդ ու տաղանդավոր խաղացողների: Գարեթ Բեյլը մի խաղացող է, ով պատմություն է կերտելու այստեղ: Նրա` «Ռեալ»-ի մարզաշապիկը կրելու երազանքն իրականացավ, ու հիմա Բեյլը օգնելու է մեզ հասնել մեր նպատակներին:
Բացի այդ, մենք թիմ ենք հրավիրել իսպանական ֆուտբոլի ապագան կերտող երկու խաղացողների` Իսկոյին ու Իլյարամենդիին: Իսկոն արդեն իսկ գրավել է երկրպագուների սրտերը ու համարվում է Իսպանիայի հավաքականի անդամ:
Իսկ Իլյարամենդին Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն խաղացողներից էր, ով հաղթանակների մեծ ծարավ ունի ու անսահման ցանկություն»,- նշել է Պերեսը:









































