Վեց կղզիներից բաղկացած կղզեխումբը գտնվում է Ադենյան ծովածոցում՝ Սոմալիի մոտակայքում: Դա Սոկոտրան է՝ մի յուրահատուկ վայր, որի կլիմայական պայմանները թույլ են տվել զարգանալ հազվագյուտ կենդանական և բուսական աշխարհին:
Սոկոտրայի ամենազարմանալի հրաշքներից մեկը վիշապի ծառերն են: Անվանումը ծառերից հոսող վառ կարմիր հյութի հետ է կապված: Վիշապի ծառը հսկայական անձրևանոցի է նման, որի բարձրությունը 10 մ է կազմում: Ընդ որում, այս ծառի հյութն աշխարհում լավագույն բնական ներկերից մեկն է համարվում: Դրա արտահանումը Սոկոտրային լավ շահույթ է բերում:
Ամենահամեստ հաշվարկներով Սոկոտրայում բույսերի մի քանի հարյուր տեսակներ կան, որոնք աշխարհում ոչ մի տեղ չեն հանդիպում: Ներկա պահին կղզեխումբը գտնվում է ՄԱԿ-ի հսկողության տակ՝ որպես աշխարհի ամենայուրահատուկ վայրերից մեկը:









































