Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2013թ. առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների պայքարում իր հաղթական ընթացքին չկարողացավ չեմպիոնական վերջակետ դնել Արթուր Ալեքսանյանը:
Դիտարժան ու ջախջախիչ հաղթանակների շարքից հետո Ալեքսանյանը եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովին:
Այսպիսով` Արթուր Ալեքսանյանը` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:








































