Կիրակի Իրանում զինվորական շքերթ տեղի կունենա «Սուրբ պաշտպանության շաբաթի» կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամլո ծառայության ղեկավար Ռամազան Շարիֆը:
Նրա խոսքերով՝ զինվորական շքերթին կմասնակցեն Իրանի զինված ուժերի, ցամաքային և ռազմածովային ուժերի բոլուր ստորաբաժանումները:
Մամլո քարտուղարի խոսքերով՝ շքերթի նպատակն է ցույց տալ Իրանի ռազմական հզորությունը:
«Շքերթ կանցկացվի ոչ միայն Թեհրանում, այլև Իրանի մյուս բոլոր քաղաքներում» ,- ասել է Շարիֆը:
Թեհրանում զինվորական շթերթը տեղի կունենա երկրի Գերագույն հոգևոր նախկին առաջնորդ Հոմեյնիի դամաբարանի մոտ: Շքերթին կհետևի Իրանի նախագահ Հասան Ռուհանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրանում ամեն տարի անցկացվում է «Սուրբ պաշտպանության շաբաթ»՝ նվիրված 1980թ. սեպտեմբերի 22-ին երկրի վրա Իրաքի հարձակման տարելիցին:








































