ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել ամերիկյան բանակի վետերան Էրիկ Հարունը: Նա ձերբակալվել էր ԱՄՆ-ում՝ Սիրիայում ահաբեկիչների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու մեղադրանքով: Դատավորը համարել է, որ բանտում անցկացրած կես տարում նա կրել է իր պատիժը՝ փոխարենը նա կհամագործակցի իշխանությունների հետ:
Հարունի գործով փաստաթղթերը գաղտնի են, դատարանի ներկայացուցիչները և փաստաբանները հրաժարվում են մեկնաբանություններից:
Հայտնի է, սակայն, որ ամերիկացին 31 տարեկան է և 2000-2003թթ. ծառայել է ԱՄՆ զինված ուժերում: Նրան ձերբակալել են 2013-ի մարտին՝ Սիրիայից վերադառնալուց հետո, որտեղ նա մեկնել էր սեփական նախաձեռնությամբ՝ ընդդիմության հետ Բաշար Ասադի ուժերի դեմ կռվելու համար: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:










































