Նախկին մրցավար Հալիլ Իբրահիմ Դինքդաքը դատի է տվել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային. 2 տարի առաջ նրան աշխատանքից հեռացրել էին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու համար։
Երեքշաբթի օրը Դինքթաքը դիմել է Ստամբուլի դատարաններից մեկին։ Մրցավարի խոսքերով, իր հեռացումից հետո մամուլում լուրեր են տարածվել, որ ինքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ պատճառով նա նոր աշխատանք գտնելու խնդիրներ է ունեցել։ Այժմ համասեռամոլ մրցավարը որպես պահանջում է 110 հազար թուրքական լիրա փոխհատուցում (69 հազար դոլար), ինչպես նաև մեղադրում է ֆեդերացիային տեղեկատվության արտահոսքի համար։
Այժմ իսկապես դժվար ժամանակներ են իմ և իմ ընտանիքի համար։ Ես արդեն 2 տարի է՝ չեմ կարողանում նոր աշխատանք գտնել, քանի որ անունս հայտնվել է թերթերի շապիկներին: Ես բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել և կորցրել եմ գումար վաստակելու հնարավորությունս»,- Իբրահիմ Դինքթաքի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն։










































